Շրջանի որոշ գյուղերում նկատվում է կաթի գնի բարձրացում

Շրջանի որոշ գյուղերում նկատվում է կաթի գնի բարձրացում

Վարջին շրջաններում Նինոծմինդայի մունիցիպակիտետեում նկատվում են կաթի գնի բարձրացում, մայիսի տվյալներով կաթը արժեր 1․30 լարի, իսկ օգոստոսի 1-ից հետո որոշ տեղերում կաթի գինը բարձրացել է մինչև 1․70 լարի։

Այսօր օգոստոսի 7-ին NOR ռադիոկայանի լրագրողները հարցում անցկացրեցին կաթի գնի բարձրացման հետ կապված թե՝ տեղյակ են արդյոք կաթի գնի բարձրացման մասին, և ինչ կարծիքի են։

Բնակիչներից ոմանք ասեցին, որ կաթի գնի բարձրացումը լավ է շրջանի բնակիչների համար, կբարձրանա նաև պանրի գինը, կշատանա անասնապահությունը։ Իսկ ոմանք անգամ տեղյակ չեին դրա մասին։

Նաև հանդիպեցինք բնակչի, ով Ախալցիխեի շրջանի Մեծ Պամաճ գյուղից էր, նա ասեց, որ մեր մոտ կաթը շատ էժան է՝ 1․10 լարի է։

Radio NOR · Շրջանի որոշ գյուղերում նկատվում են կաթի գնի բարձրացում