Նինոծմինդայի մունիցիպալիտետի 18 զորակոչիկներ բժշկական ստուգում կանցնեն Թբիլիսիում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի 18  զորակոչիկներ բժշկական ստուգում   կանցնեն   Թբիլիսիում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի 18 զորակոչիկներ մեկնեցին Թբիլիսի՝ բժշկական ստուգում անցնելու:

Բժշկական ստուգում անցնելուց հետո զորակոչիկները կանցնեն ծառայության Վրաստանի Պաշտպանության նախարարության զորամասերում: Զորակոչիկների մեծ մասը կծառայեն Սամցխե-Ջավախեթիում, Թբիլիսիում և Օսիաուրիում:

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ զինվորական ծառայությունից ժամանակավոր կազատվեն ուսանողները, ուսուցիչները, ընտանիքի միակ ստնտուն, թոշակառուների զավակները, ինչպես նաև նրանք, ովքեր առողջական խնդիրներ ունեն: Ամուսնացած անձինք, ովքեր ունեն 1 երեխա, 3 տարով ազատվում են ծառայությունից, իսկ ովքեր ունեն 2 երեխա, ազատվում են ծառայությունից մշտապես:

Պաշտոնապես վճարելով 2000 լարի, անձը կարող է ազատվել ծառայությունից 18 ամսով: Նույն անձը ընդամենը երկու անգամ կարող է օգտվել վճարման միջոցով հետաձգման իրավունքից:

Այն զորակոչիկները, ովքեր խուսափում են զինկոմիսարիատ ներկայանալուց և զինծառայություն անցնելուց, դատարանը նրանց պատասխանատվության կկանչի:
Վրաստանում զինծառայության տևողությունը 12 ամիս է:
Մանրամասների մասին տեղեկատվություն տրամադրեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի զինվորական ծառայության ղեկավար Նաիրի Մանուկյանը.


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting