Նինոծմինդայում քիչ են տեղեկացված Օգոստոսյան պատերազմի մասին

Նինոծմինդայում քիչ են տեղեկացված Օգոստոսյան պատերազմի մասին

Օգոստոսի 8-ին Վրաստանում պաշտոնապես հիշատակվում է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի տարելիցը։ Տարբեր պետական կառույցների ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ և պաշտոնյաներ ծաղիկներ խոնարհեցին 2008 թվականի օգոստոսյան պատերազմի զոհերի հիշատակին։

Նաև NOR-ի լրագրողները անցկացրին հարցում՝ պարզելու համար, թե արդյոք Նինոծմինդայի բնակիչները տեղյակ են, թե ինչ օր է օգոստոսի 8-ը Վրաստանում։

Հարցմանը մասնակցած 15-20 բնակիչներից միայն երկուսն էին տեղեկացված օգոստոսի 8-ի իրադարձությունների մասին։

«Ինչ օր է չգիտեմ, դե ինչպես ես, ուրեմն շատ մարդիկ չգիտեն ինչ օր է այսօր»,-ասում է բնակիչը։

Radio NOR · Բնակիչներ

Տեսանյութ

Նշենք, որ Օգոստոսյան պատերազմից անցել է 17 տարի։ 2008 թվականի օգոստոսին ռուս-վրացական պատերազմում զոհվել է Վրաստանի պաշտպանության նախարարության 170 աշխատակից, Ներքին գործերի նախարարության 14 աշխատակից և 224 քաղաքացիական անձ։ Վիրավոր և վիրավորված քաղաքացիական անձանց և զինծառայողների ընդհանուր թիվը կազմում է 2232, այդ թվում՝ 1045 զինծառայող։

Օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց վրացական երկու շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, սակայն միջազգային հանրությունը շարունակում է աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը։