Ժդանովական գյուղում կա գիշերային լուսավորման խնդիր

Ժդանովական գյուղում կա գիշերային լուսավորման խնդիր

Նինոծմիդնայի շրջանի Ժդանովական գյուղում արդեն տևական ժամանակ է 2 փողոցների (կենտրոնական և գյուղամիջյան) լույսերը չեն աշխատում, այս մասին NOR-ին հայտնում են գյուղի բնակիչները։

Պարզելու համար, տեղյակ են, թե ոչ և ինչ միջոցներ է ձեռնարկում կոմունալ ծառայությունը, NOR ռադիոկայանի լրագրողները դիմեցին Կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանին։

Անդրանիկ Բդոյանը նշեց, որ խնդրի մասին տեղյակ են, դիմել են այդ հարցով։

«Եկուշաբթի օրը աշխատողները կգնան տվյալ վայր և ընդհանուր կստուգեն, և եթե գտնեն խնդրի պատճաը, կլուծեն այն»,- ասաց Բդոյանը։

NOR ռադիոկայանը հետևողական կլինի առաջիկա նորություններին և կլուսաբանի այն։