
Նինոծմինդա քաղաքի Քութաիսյան փողոցի բնակիչները գամգեոբայի աջակցությամբ լուծեցին իրենց փողոցի խնդիրը:
Քութաիսյան փողոցը մշտապես անանցանելի էր դառնում ուժեղ անձրևների ժամանակ: Չոր եղանակին էլ անցորդների և տրանսպորտի անցուդարձը դժվարացնում էին փողոցում առկա մեծ փոսերը:
Բնակիչները խնդրի առնչությամբ դիմել էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեբելի Գագիկ Ղարսլյանին: Վերջինս էլ իր աջակցությունն էր ներկայացրել փողոցը հարթեցնելու հարցում: Իսկ քանդված ասֆալտի հումքը տրամադրել էր ՛՛Ջավախք-ԱվտոԳզա՛՛ ճանապարհաշինական ընկերությունը:
Մանրամասները լսեք ռեպորտաժում.
Անահիտ Զալալյան