
Ամերիկյան OpenAI ընկերության ChatGPT չաթբոտի համար նախատեսված GPT-5 արհեստական բանականության նոր մոդելը հասանելի է դարձել բոլոր օգտատերերի համար։
«GPT-5-ն արդեն այստեղ է։ Այսօրվանից սկսած այն հասանելի կլինի բոլորի համար», – նշվում է ընկերության X-ի միկրոբլոգում:
Ինչպես նշում է Open AI-ը, արհեստական բանականության նոր տարբերակը ներառում է նախորդ մոդելների բոլոր «լավագույն հատկությունները»։ Այն հարմար է հետազոտության, վերլուծության, ծրագրավորման և խնդիրների լուծման համար։
Այժմ օգտատերերը կարող են սահմանել արհեստական բանականության պատասխանների տոնը։ Կան «հինգ անհատականություններ» ընտրելու համար՝ ստանդարտ, ցինիկ, ռոբոտ, լսող և մասնագետ։ Ընկերությունը բարելավել է ձայնային ռեժիմը, ավելացրել է հաղորդագրությունների գունային սխեմաներ և Google Mail-ը և Google Calendar-ը միացնելու գործառույթ։