
Քենիայի Լևա ազգային պարկում թեթևշարժիչային ինքնաթիռ է բախվել ընձուղտի։ Ինքնաթիռում գտնվող ամերիկացի զբոսաշրջիկները չեն տուժել, սակայն կենդանին մահացել է, հաղորդում է KahawaTungu լրատվական պորտալը։
Ըստ առցանց հրատարակության՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին։ Հաղորդվում է, որ օդաչուն անվտանգ վայրէջք է կատարելով արգելոցի թռիչքուղու վրա, գնում էր դեպի ուղևորների իջեցման կետ, երբ թփերի ետևից հանկարծակի երկու ընձուղտ են հայտնվել և վազել դեպի ինքնաթիռը։
Օդաչուն չի կարողացել արգելակել և ընձուղտներից մեկը հարվածել է ինքնաթիռի պտուտակին, որից հետո գրեթե անմիջապես մահացել է։
Հարվածի հետևանքով կոտրվել է ինքնաթիռի պտուտակը։ Ինքնաթիռում գտնվող հինգ ամերիկացի զբոսաշրջիկները չեն տուժել։
Ոստիկանությունը և Քենիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հետաքննում են միջադեպը։