Ինչքանո՞վ է զարգացած բարեգործության ընկալումը Նինոծմինդայի մունիցիպալիտետում. բնակիչների կարծիքը

Ինչքանո՞վ է զարգացած բարեգործության ընկալումը Նինոծմինդայի մունիցիպալիտետում. բնակիչների կարծիքը

Ակտիվ բարեգործությունը քաղաքակրթության եւ հասարակության, ինչպես նաեւ առանձին պետությունների, ընկերությունների եւ անհատների մշակութային, սոցիալական եւ տնտեսական զարգացման բարձր մակարդակի նշան է:

Բարեգործությամբ զբաղվում են համաշխարհային սպորտի, շոու բիզնեսի ներկայացուցիչները, քաղաքական գործիչները եւ հսկայական ընկերությունների սեփականատերերը: Նրանց համակցված օգնությունը գնահատվում է միլիարդավոր դոլարներով, որոնցով կառուցվում են դպրոցներ, կլինիկաներ եւ հիվանդանոցներ, տաք սնունդ, ջուր եւ հագուստ են բաժանվում աղքատներին, կառուցվում են թմրամոլների բուժման կենտրոններ, մանկատներ եւ ծերանոցներ:

Ինչքանով է զարգացած բարեգործության ընկալումը և ինչ դեր է խաղում մեկենասությունը Նինոծմինդայի մունիցիպալիտետի զարգացման գործում, այս մասին Ռադիո Նորի լրագրողը անցկացրել է հարցում բնակիչների շրջանում:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների մեծամասնությունը պատասխանեց, որ Նինոծմինդայում հիմնականում բարեգործությամբ զբաղվում են միայն նրանք, ովքեր ապրում են արտասահմանում: Նրանցից են Թաթուլ և Արմեն Ղարսլյան եղբայրները, ում ջանքներով Նինոծմինդա քաղաքում բացվել է մշակութային եւ կրթական կենտրոն: Այս տարի մեկ այլ բարերար Ղալաչայի տարածքում անցկացրել է խմելու ջրի ջրագիծ: Բնակիչները նշեցին, որ վերջին տարիներին բարեգործական ակցիաներ են իրականացվում ինչպես PITA երիտասարդական կենտրոնի, այնպես էլ այլ կազմակերպությունների կողմից, որոնց ակցիաները ուղղված են հիվանդ եւ կարիքավոր ընտանիքների վիճակի բարելավմանը:

Նոր ռադիոն, իր հերթին օգնում է բազմաթիվ կարիքավոր ընտանիքների՝ նրանց տալով համակարգիչներ եւ սնունդ:
 
Մանրամասները լսեք նյութում:


Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting