Ընտրություններին մասնակցելու համար արդեն գրանցվել է 14 կուսակցություն
Տասնյոթ ընտրական սուբյեկտ դիմել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար։ Դրանցից տասնչորսն արդեն գրանցվել է, իսկ երեքի դիմումները քննարկվում են, հաղորդում է Հանրային հեռարձակողը։
Արդեն գրանցված են՝
«Վրացական երազանք»,
«Հզոր Վրաստան – Լելո»,
«Վրաստանի համար – Գախարիա»,
«Գիրչի»,
«Վրաստանի հայրենասերների դաշինք»,
«Պահպանողականներ Վրաստանի համար»,
«Հայրենիք, լեզու, հավատք»,
«Ժողովրդական իշխանություն»,
«Վրաստան»,
«Ձախ դաշինք»,
«Վրացիների միասնություն»,
«Կանաչների կուսակցություն»,
«Մեր միասնական Վրաստան»,
«Ազատ Վրաստան»։
Այս պահին քննարկվում է հետևյալ կուսակցությունների գրանցման հնարավորությունը. «Երրորդ ուղի», «Վրաստանի միասնության և զարգացման կուսակցություն», «Դեմոկրատների դաշինք»։