Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հռչակագրի ստորագրումը

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հռչակագրի ստորագրումը

Թուրքիայի իշխանությունները ողջունել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիրը, որը ստորագրվել է նախօրեին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։

«Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման պատմական հնարավորություն է ստեղծվել։ Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ այս հնարավորությունն իրացնելու ջանքերում», – ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Թրամփի վարչակազմին ցուցաբերած օգնության համար։

Աղբյուրը՝ armlur.am