Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։

Նրանք քննարկել են Ալիևի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերի նշանակությունը, մասնավորապես, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ համատեղ կոչը։