
Բաթումում ուժեղ անձրևի հետևանքով խնդիրներ են առաջացել, ակտիվ ռեժիմով կատարվում է ջրահեռացման և ծով դուրս եկող խողովակների մաքրում, – այս մասին հայտարարություն է տարածում Բաթումի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ ջրածածկվել է մի քանի փողոց, բնակելի տների բակեր, նկուղներ և առաջին հարկեր։
««Բաթումի ջուր» և «Աջարիայի ջրի դաշինք» հատուկ տեխնիկայի օգնությամբ սկսվել են ջրի դուրս մղման աշխատանքները։
Դժվարություններ են արձանագրվել մունիցիպալ ավտոբուսների երթևեկության հետ կապված։ Ներկայումս տրանսպորտի երթևեկությունը ամբողջությամբ վերականգնված է։
Քաղաքում էլեկտրամատակարարումը մեծամասամբ վերականգնվել է։ Այս պահին առանց էլեկտրաէներգիայի մնացել է 70 բաժանորդ, և կատարվում են վերականգնողական աշխատանքներ։
Գետերում ջրի պղտորության մակարդակի բարձրացման պատճառով ջրամատակարարումը սահմանափակվել է մի քանի վայրում՝ մասնավորապես Բենզեում, Բարծխանայում, Օրթաբաթումում, Գորոդոկում և Ցինցվլայում, ինչպես նաև Ֆաղավա և Մակացարիա փողոցներում։ Մոբիլիզացված և գործող է բոլոր համապատասխան մունիցիպալ ծառայությունները», – ասված է Բաթումի քաղաքապետարանի հայտարարության մեջ։