
Վրաստանում վառելիքի գների աճը շարունակվում է։ Business Press News-ի տվյալներով՝ հուլիսի 20-ից բրենդային բենզալցակայաններում գները բարձրացել են 5-25 թեթրիով՝ կախված տեսակից։ Միայն օգոստոսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Gulf, Wissol և Rompetrol ցանցերում գրանցվել է 3-10 տետրիի նոր բարձրացում, իսկ Socar և Portal-ում գները մնացել են անփոփոխ։
Ներկայիս գները տատանվում են 2.74-ից մինչև 3.59 լարի՝ կախված վառելիքի տեսակից և ընկերությունից։