Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 770 մարդ, լուրջ վնաս է հասցվել տներին

Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 770 մարդ, լուրջ վնաս է հասցվել տներին

Թուրքիայի Չանաքքալե նահանգում անտառային հրդեհները վնասել են 12 գյուղ, այս մասին հայտնում է TRT Haber-ը։

Պաշտոնյաների տվյալներով՝ 7 տուժած գյուղերից տարհանվել է 770 մարդ։

Լուրջ վնաս է հասցվել 33 տան՝ 5-ը՝ Չանաքքալե նահանգի կենտրոնում և 28-ը՝ Բայրամիչում։ Զոհեր չկան։

Հրդեհների հետևանքով վիրավորվել է 98 մարդ, որոնցից երկուսը բուժվում են հիվանդանոցում, իսկ մնացածը առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։

Գյուղատնտեսության և անտառտնտեսության վարչության նախնական տվյալներով՝ հրդեհների հետևանքով անկել է 203 մանր եղջերավոր անասուն։

Tert.am