Ղաուրմայում ավարտին են մոտենում ասֆալտապատման աշխատանքները

Ղաուրմայում ավարտին են մոտենում ասֆալտապատման աշխատանքները

Ղաուրմա գյուղում ավարտին են մոտենում գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։ Թեև ճանապարհին դեռևս չկան մայթեր, գծանշաններ և ճանապարհային նշաններ, գյուղի բնակիչները գոհ են, որ վերջապես իրականացվել է ասֆալտապատում։

Գյուղացիների խոսքով՝ սա կարևոր քայլ է գյուղի զարգացման համար։ Սակայն նրանք նշում են, որ երկար տարիների ընթացքում վերջապես կկարողանան օգտվել բարեկարգ ճանապարհներից, ինչը կնպաստի թե՛ տրանսպորտային հասանելիության բարելավմանը, թե՛ գյուղի ընդհանուր տեսքի և մաքրության զարգացմանը։

Բնակիչները հույս ունեն, որ առաջիկա տարիներին նաև մնացած ճանապարհահատվածները կասֆալտապատվեն։

Ինչ վերաբերում է ասֆալտի որակին, մայթերի բացակայությանը, չտեղադրված ճանապարհային նշաններին և գծանշանների բացակայությանը՝ Ղաուրմա գյուղի բնակիչները պատասխանեցին, որ ամեն ինչ նորմալ է։ Նրանք նշում են. «Անգամ քաղաքներում նշաններ չկան, գյուղերում էլ այդքան կարևոր չեն»։

Նշենք որ մրցույթը շահել է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի ներքին ճանապարհի ասֆալտապատման մոտավոր արժեքը կազմում է 593,000 լարի, ներառյալ ԱԱՀ-ն:

2025 թվականին իրականացվելիք աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 1000 000 (միլիոն) լարի՝ ներառյալ ԱԱՀ-ն, իսկ 2026 թվականին աշխատանքների համար կհատկացվի 1 055 000 լարի՝ ներառյալ ԱԱՀ-ն։

Աշխատանքների կատարման ժամկետը 12 (տասներկու) շաբաթ է։ Աշխատանքները 33.7% ֆինանսավորվում է պետական բյուջեից, իսկ 66,3%-ը՝ տեղական բյուջեից:

Նշենք նաև, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա, Հեշտիա, Թորիա, Մեծ և Փոքր Արագյալ, Ղաուրմա, Ղուլալիս, Գանձա, Փոկա գյուղերում նախատեսված են գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ։ Որոշ գյուղերում աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ մյուսներում՝ դեռ ընթացքի մեջ են։