Ավարտվել են վերանորոգման աշխատանքները Օրլովկա-Նինոծմինդա կենտրոնական ճանապարհին

Ավարտվել են վերանորոգման աշխատանքները Օրլովկա-Նինոծմինդա կենտրոնական ճանապարհին

Ավարտվել են Օրլովկայից դեպի Նինոծմինդա տանող կենտրոնական ճանապարհի փոսերի վերանորոգման աշխատանքները։ Նաև վերանորոգվել է Օրլովկա–Սպասովկա խաչմերուկի քանդված հատվածը։ Աշխատանքներն իրականացնում է ՍՊԸ «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը։

Այսօր՝ օգոստոսի 11-ին պարզելու համար, թե ինչ ֆինանսական միջոցներով են կատարվել շինաշխատանքները, NOR ռադիոկայանը կապ հաստատեց «Ջավախավտոգզա» ՍՊԸ-ի տնօրեն Նոդար Ինասարիձեի հետ։ Վերջինս պատասխանեց, որ ճանապարհաշինական ընկերությունը աշխատանքներն իրականացնում է քաղաքապետարանի խնդրանքով, պետական ֆինանսավորմամբ։

Նինոծմինդայից դեպի Օրլովկա տանող ճանապարհին առկա փոսերը մեծ խոչընդոտ էին առաջացնում վարորդների համար։ Եղել են շատ դեպքեր, երբ մեքենան, ընկնելով փոսը, կոտրվել է։

NOR ռադիոկայանը հաճախ է անդրադառնում ճանապարհների ոչ բարվոք վիճակին և դիմում վարչություն իրազեկելու առկա վատ վիճակի մասին, իսկ վարչությունը լուծում է տալիս ճանապարհների խնդիրներին:

Մանրամասները տեսանյութումէ՝