Սամցխե-Ջավախեթիում հայտնաբերվել է անօրինական ձկնորսության 3 դեպք

Սամցխե-Ջավախեթիում հայտնաբերվել է անօրինական ձկնորսության 3 դեպք

Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի վերահսկողության վարչության աշխատակիցները, որսագողության դեմ պայքարի շրջանակներում, 2025 թվականի հունվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը հայտնաբերել են ապօրինի ձկնորսության 488 դեպք։ Դրանցից 233 փաստ պարունակում է քրեական հանցագործության հատկանիշներ։ Նյութերն ուղարկվել են համապատասխան մարմիններ՝ հետագա արձագանքի համար։ Այս մասին գրում է Հարավային Դարպասը․

Անօրինական ձկնորսության ամենամեծ դեպքերը՝ 121, հայտնաբերվել է Մցխեթա-Մտիանեթիում: Իմերեթիում գրանցվել է 92 խախտում, իսկ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 121, Վեմո Քարթլիում՝ 54, Շիդա Քարթլիում՝ 31, Կախեթիում՝ 31, Աջարիայի և Գուրիայի տարածաշրջանային վարչության գործառնական տարածքում՝ 21, իսկ Սամցխե-Ջավախեթում՝ 3։

Սևծովյան կոնվենցիաների վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է անօրինական ձկնորսության 40 փաստ։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա շրջակա միջավայրի վերահսկողության վարչության աշխատակիցները Թբիլիսիում հայտնաբերել են անօրինական ձկնորսության 3 դեպք։

Ընդհանուր առմամբ, անօրինական ձեռք բերված ձկան քանակը գերազանցել է 484 կգ-ը։

Որսագողերը հաճախ օգտագործում էին անօրինական ձկնորսական պարագաներ, ինչպիսիք են ցանցերը և էլեկտրական հրացանները։

«Ապօրինի ձկնորսության հայտնաբերումը, ճնշումը և կանխարգելումը Բնապահպանական վերահսկողության վարչության համար առաջնահերթություն է։ Այս ուղղությամբ նախատեսվում են ինտենսիվ կանխարգելիչ միջոցառումներ, հատկապես այն վայրերում, որտեղ վերջին տարիներին որսագողությունը համեմատաբար տարածված է եղել։ Այս տարվա 7 ամիսներին կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ընդհանուր առմամբ հեռացվել է ավելի քան 1200 մետր երկարությամբ ցանց և 32 ձկնորսական թակարդ։

Բնապահպանական վերահսկողության վարչության անձնակազմերը 24-ժամյա անընդհատ պարեկային ծառայություն են իրականացնում ամբողջ երկրում, որպիսզի ծամանակին կանխեն, ճնշեն և հայտնաբերեն անօրինական ձկնորսությունը, որսորդությունը, անտառօգտագործումը և այլ բնապահպանական խախտումները։ Բացի այդ, թեժ գծին (153) ստացված յուրաքանչյուր հաղորդագրությանը տրամադրվում է անհապաղ արձագանք», – ասվում է հրապարակված տեղեկատվության մեջ։