
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ուկրաինային 2 միլիոն դոլար օգնություն հատկացնելու մասին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ըստ որոշման՝ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Ադրբեջանի նախագահի պահուստային ֆոնդից մանաթի համարժեք միջոցները հատկացվել են Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Ադրբեջանում արտադրված էլեկտրական սարքավորումների գնման և առաքման համար։