Ախալցիխեի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է «IMEDI»-ի լրագրող Վարլամ Ծիկլաուրիի թեկնածությունը

Ախալցիխեի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է «IMEDI»-ի լրագրող Վարլամ Ծիկլաուրիի թեկնածությունը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն օգոստոսի 11-ին ներկայացրեց 63 համայնքների քաղաքապետի թեկնածուներին։

«Ինչպես գիտեք, մենք մեկնարկել ենք նախընտրական քարոզարշավը, ներկայացրել ենք մայրաքաղաքի քաղաքապետի թեկնածուին և Թբիլիսիի քաղաքային խորհրդի մեծամասնական պատգամավորների թեկնածուներին։ Որպես «Վրացական երազանքի» նախագահ և ընտրական շտաբի ղեկավար, ես ուզում եմ ձեզ ներկայացնել ամբողջ երկրի՝ 63 համայնքների քաղաքապետի թեկնածուներին», – ավելի վաղ ասել էր Կոբախիձեն։