Ինչո՞ւ է ոսկու գինը Հնդկաստանում հասել ռեկորդային բարձր մակարդակի

Ինչո՞ւ է ոսկու գինը Հնդկաստանում հասել ռեկորդային բարձր մակարդակի

Վերջին օրերին Հնդկաստանում ոսկու գինը հասել է ռեկորդային բարձրակետի։ Մասնավորապես, 10 գրամ մաքուր ոսկին արժե մոտ 1164 դոլար։ Դրա հիմնական պատճառներից մեկը Սպիտակ տան կողմից սահմանված մաքսատուրքերն են։

Ինչպես հայտնի է, Դոնալդ Թրամփը մինչև 50%-ով բարձրացրել է երկրի նկատմամբ մաքսատուրքերը։ Նման տնտեսական դիմակայությունը թուլացրել է դոլարը և թույլ է տվել ինչպես կենտրոնական բանկին, այնպես էլ ներդրողներին անցնել ավելի կոշտ արժույթի։

Ներկայումս երկրում մեկ ունցիայի (30 գրամ) ոսկու գինը միջինում կազմում է 3350 դոլար։

Աղբյուրը՝ bm.ge