Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի ընտանիքում համալրում է սպասվում։ Առաջին տիկին Մակա Չիչուան հղի է։ Այս տեղեկությունը «Իմեդի» հեռուստաալիքին հայտնել են նախագահի աշխատակազմից:
Նշվում է, որ առաջին տիկինը մասնագիտությամբ նկարչուհի է, դիմահարդար և դերասանուհի։
Մարգվելաշվիլին նրա հետ ամուսնացել է 2014 թվականին, մեկ տարի անց լույս աշխարհ է եկել նրանց որդին՝ Թեմոն։ Նախագահն այլ կնոջից չափահաս դուստր ունի։