Միգրացիոն ծառայության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 34 օտարերկրյա քաղաքացու

Միգրացիոն ծառայության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 34 օտարերկրյա քաղաքացու

«Վերջին օրերին իրականացված համալիր միջոցառումների շրջանակներում Վրաստանից արտաքսվել է 34 օտարերկրյա քաղաքացի՝ Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ», – հայտարարել է ՆԳՆ-ն։

Գործակալության տվյալներով՝ երկրից արտաքսվել են Հնդկաստանի, Ռուսաստանի, Նիգերիայի, Իրանի, Եգիպտոսի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Պակիստանի, Քենիայի, Հայաստանի և Ղրղզստանի 34 քաղաքացի։

«Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։

Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտը երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար պատասխանատու մարմինն է։ Դրա լիազորություններից մեկն է Վրաստանում առանց օրինական հիմքերի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը և նրանց Վրաստանից արտաքսման իրականացումը», – ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ։