
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 4-ին։ Պարզելու համար, թե արդեն թեկնածուներ առաջադրվել են և ինչպես են անցկացվելու ընտրությունները, NOR ռադիոկայանը հարցազրույց ունեցավ Նինոծմինդայի ԿԸՀ-ի նախագահ Սեյրան Կյուրեղյանի հետ:
Կյուրեղյանը հայտնեց, որ ընտրությունների ժամանակ պետք է ընտրվեն Ավագանու պատգամավորները և քաղաքապետը․
«Համամասնական ցուցակով ունեինք 20 պատգամավոր, որոնցից 5-ը կրճատվել են և մնացել են 15 պատգամավոր, մրցույթ է հայտարարվել հանձնաժողովի անդամների համար ևս, ունենալու ենք 17 անդամ, որից 8-ին կընտրի տարածքային հանձնաժողովը, իսկ 9-ը կնշանակվեն կուսակցությունների կողմից»,- ասում է Նինոծմինդայի ԿԸՀ-ի նախագահը։
Հանձնաժողովի անդամների համար առաջադրման ժամկետ է սահմանվել օգոստոսի 11-14-ը, և այդ ժամանակահատվածում բոլոր հանձնաժողովի թեկնածուները պետք է դիմում ներկայացնեն տարածքային հանձնաժողով, որպեսզի գրանցվեն.
«Մենք մեծամասնականի և համամասնականի ցուցակները դեռ չենք ստացել , ունենք Նինոծմինդայի քաղաքապետի մեկ թեկնածու, երեկ «Վրացական երազանք» կուսակցությունը և վարչապետը թեկնածությունը տվեցին Անիվարդ Մոսոյանին»,- ասում է Կյուրեղյանը:
Իսկ այն հարցին, թե ընտրեւթյունները ինչ ձևով են անցկացվելու, էլեկտրոնային, թե հին ավանդական ձևով, Կյուրեղյանը պատասխանեց, որ ունենք 35 տեղամաս, որից 19 տեղամասում լինելու է էլեկտրոնային կարգով, իսկ 16-ում՝ հին ավանդական կարգով.
«Ըստ ընտրական օրենսգրքի՝ այն տեղամասերը, որոնք տարածքային հանձնաժողովից հեռու են 20 կմ, այդ տեղամասերում անցկացվելու է հին ավանդական ձևով»,- հավելեց Կյուրեղյանը:
Մանրամասները աուդիոնյութում՝