
2024-2025 ուսումնական տարվա սկզբին Վրաստանում գործում էր ընդհանուր առմամբ 2294 դպրոց: Այս մասին տեղեկանում ենք «Սաքստատ»-ի տվյալներից։
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանի դպրոցներում սովորում է 640,700 աշակերտ, ինչը 2.56%-ով ավելի է, քան 2009-2010 ուսումնական տարում, երբ դպրոցներում սովորում էր 625,000 աշակերտ։
Նշենք, որ աշակերտներից 331,000-ը տղաներ են, իսկ 310,000-ը՝ աղջիկներ: Եթե համեմատենք նույն 2009-2010 թվականների տվյալները, տղաների թիվն աճել է 1.2%-ով, իսկ աղջիկներինը՝ 4%-ով: