Կենսաթոշակ ստացողների 71%-ը կանայք են. քանի՞ մարդ է կենսաթոշակ ստանում Վրաստանում

Կենսաթոշակ ստացողների 71%-ը կանայք են. քանի՞ մարդ է կենսաթոշակ ստանում Վրաստանում

2024 թվականի վիճակագրության համաձայն՝ Վրաստանում կենսաթոշակ ստացողների թիվը վերջին 10 տարվա ընթացքում աճել է 24%-ով: Այս մասին տեղեկանում ենք «Գեոստատի» տվյալներից։

Վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում ներկայումս կա 864,312 կենսաթոշակ ստացող, որոնցից 70.8%-ը կանայք են։

Մասնավորապես, Վրաստանում կենսաթոշակ ստացող կանանց թիվը կազմում է 612,080, մինչդեռ տղամարդկանց թիվը՝ 252,232։

Համեմատության համար՝ 2014 թվականին կենսաթոշակ ստացող կանանց թիվը կազմել է 492,000, իսկ տղամարդկանցը՝ 205,000։