Ծալկայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ծալկայում երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 10:08-ին, Ծալկայից 5 կմ արևելք։

Ցնցումների ուժգնությունը կազմել է 3.1 մագնիտուդ։

«Այսօր, Թբիլիսիի ժամանակով ժամը 10:08-ին, Ծալկայից 5 կմ արևելք տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ», – ասվում է Երկրի գիտությունների ինստիտուտի՝ Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի հայտարարության մեջ։