
Թուրքիայի Բալըքեշիր նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով հզոր երկրաշարժից հետո հետցնցումները շարունակվում են։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ վերջին 2 օրվա ընթացքում գրանցվել է 879 երկրաշարժ։
Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման գործակալության տվյալներով՝ օգոստոսի 10-ից 12-ը Սինդիր շրջանում տեղի է ունեցել 879 երկրաշարժ։ Դրանցից 744-ը եղել են 3.0 մագնիտուդով, 120-ը՝ 3.9-ից պակաս, իսկ 17-ը՝ 4.0-ից 4.9 մագնիտուդով։
Ձեր տեղեկության համար՝ երեկ երեկոյան Բալըքեշիր նահանգի Սինդիր շրջանում տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ։ Ցնցումները զգացվել են Ստամբուլում և Իզմիրում։ Երկրաշարժի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ 29-ը։ Երկրաշարժի հետևանքով փլուզվել է 16 շենք։