Մեծ Խանչալի գյուղում նոր մանկապարտեզի կառուցման համար հայտարարվել է մրցույթ

Մեծ Խանչալի գյուղում նոր մանկապարտեզի կառուցման համար հայտարարվել է մրցույթ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Խանչալի գյուղում կկառուցվի նոր մանկապարտե: Հարակից տարածքում կկառուցվի նաև երեխաների համար նախատեսված ժամանցի գոտի։

Շինարարության մրցույթը հայտարարվել է օգոստոսի 8-ին։ Ընդհանուր գնահատված արժեքը՝ 1,075,740 լարի – տեղական ինքնակառավարման բյուջեից՝ 76.37% իսկ 23.63% պետական բյուջեից:

Աշխատանքները կսկսվեն մրցույթի շահումից 3 օր անց, նախագծի առաջին փուլի (2025 թվականի) համար կհատկավցվի տեղական բյուջեից՝ 150,000 հազար լարի, իսկ պետական բյուջեից 254,205 հազար լարի։ Երկրորդ փուլի (2026 թվականի) համար տեղական բյուջեից կհատկացվի 671,535 հազար լարի գումար։ Մանկապարտեզի աշխատանքների ժամկետը 160 օր է։

Հարկ է նշել, որ Մեծ Խանչալի գյուղում արդեն մի քանի տարի շարունակ գործում է մանկապարտեզ, որը տեղակայված է գյուղի կենտրոնում գտնվող ակումբի երկրորդ հարկում։ Սակայն ներկայումս նախատեսվում է կառուցել մանկապարտեզի համար առանձին շենք։

Ինչպես նշեց Մեծ Խանչալի գյուղի ներկայացուցիչ Սեդրակ Շահբազյանը, Փոքր Խանչալին արդեն ունի նոր մանկապարտեզ։ Իսկ Կաթնատու գյուղի երեխաներին, եթե ցանկություն ունեն, մեծ ուրախությամբ կնդունեն Մեծ Խանչալիի մանկապարտեզում՝ Նինոծմինդա գնալու փոխարեն։ Նախնական տվյալներով Մեծ Խանչալի գյուղի մանկապարտեզ հաճախելու են 38 երեխա:

Նշենք որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գործում է 17 մանկապարտեզ, որոնցից 12-ը ապահովված է օրական երեք անգամյա սննդով:

Կարդացեք նաև՝

Քանի երեխա է հաճախում Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի մանկապարտեզներ