Հրապարակվել են հայերենի և այլ առարկաների ուսուցիչների քննության պատասխանները

Հրապարակվել են հայերենի և այլ առարկաների ուսուցիչների քննության պատասխանները

Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է ուսուցիչների, ուսուցիչ դառնալ ցանկացողների քննությունների հայոց լեզվի և մի քանի այլ առարկաների արդյունքները։ aliq.ge

Հայտնի են հետևյալ առարկաների քննությունների արդյունքները.

  • Օտար լեզուներ
  • Քաղաքացիական կրթություն (VII-XII)
  • Վրացերեն (ոչ վրացալեզու դպրոցների համար)
  • Հիմնական մասնագիտական հմտություններ
  • Համակարգչային տեխնոլոգիաներ
  • Կերպարվեստ և կիրառական արվեստ
  • Երաժշտություն
  • Սպորտ
  • Ադրբեջաներեն
  • Հայերեն

Քննության արդյունքների մասին տեղեկանալու համար քննվողը պետք է այցելի online.naec.ge կայքը և մուտք գործի՝ օգտագործելով իր անձնական համարը և քննական քարտի վրա նշված ինը նիշանոց նույնականացման կոդը։