Ադրբեջանագետ. Վրաց-ադրբեջանական հարաբերություններում նախկին ջերմությունը չի զգացվում

Ադրբեջանագետ. Վրաց-ադրբեջանական հարաբերություններում նախկին ջերմությունը չի զգացվում

Ադրբեջանում սկսված քաղաքացիական բողոքներն առանձնանում էին երկրի ոստիկանության հանդուրժողականությամբ: Այդ մասին, այսօր՝ հունվարի 14-ին, մամուլի ասուլիսում հայտնել է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
Ըստ նրա` կարելի է նույնիսկ ենթադրել, որ բողոքի այդ ցույցերը դժգոհության այնպիսի դրսեւորումներ էին, որոնց նպատակն էր միջազգային հանրությանը ցույց տալ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության առկայության մասին, որը կարող է ազատ արտահայտել իր կարծիքը:
Անդրադառնալով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այցին` նա նշել է. «Միանգամայն ակնհայտ է, որ վրաց-ադրբեջանական հարաբերություններում չի զգացվում նախկին ջերմությունը, որը երկրում առկա էր Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության օրոք»:
Վերջում նա եզրակացրել է, որ Վրաստանը փորձում է տարածաշրջանում վարել, այսպես կոչված, կոմպլեմենտար քաղաքականություն` միաժամանակ մտադրվելով բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները:
NEWS.am



Opinion, pooling and voting