
Ժդանովական գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1985 մետր բարձրության վրա:Գյուղում ապրում են 90 ընտանիք:
Ժդանովական գյուղում առկա են մի շարք հիմնախնդիրներ: Դրանցից են վատ ճանապարհները, գազաֆիկացման, մանկապարտեզի, երիտասարդների համար նախատեսված մարզասրահի և աշխատատեղերի բացակայությունը:
Թվարկված խնդիրներից ամենաշատը բնակիչները բողոքում են գազաֆիկացման բացակայությունից և ճանապարհների վատ վիճակից:
“Մենք ամենից առաջ ուզում ենք, որ գյուղում գործի մանկապարտեզ, ճանապարհները վերանորոգվեն և գյուղն ապահովվի բնական գազով”,- նշեց գյուղի բնակիչներից մեկը: