
Գազայի հատվածում պարենամթերքի մատակարարման ճգնաժամի ֆոնին թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 227-ի, այդ թվում՝ 103 երեխա, երեքշաբթի օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։
«Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվել է 227-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Գազայի իշխանությունների տվյալներով՝ 2025 թվականի սկզբից ի վեր Գազայում սովից մահացել է 173 մարդ, 2024 թվականին՝ 50, իսկ դրանից առաջ՝ ևս չորս մարդ։