Աբխազական պատերազմի սկսվելուց անցել է 33 տարի

Աբխազական պատերազմի սկսվելուց անցել է 33 տարի

Աբխազական պատերազմի սկսվելուց անցել է 33 տարի։ 1992 թվականի օգոստոսի 14-ին, Վրաստանի Պետական խորհրդի՝ Էդուարդ Շևարդնաձեի գլխավորությամբ, Աբխազիա մտցվեցին Վրաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ՝ երկաթուղում կարգուկանոն հաստատելու համար։ Երբ վրացական ստորաբաժանումները մտան Աբխազիա, Աբխազիայի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիսլավ Արձինբայի կողմից անօրինական կերպով ստեղծված այսպես կոչված Աբխազական գվարդիան կրակ բացեց վրացական ստորաբաժանումի վրա՝ Օչամչիրայի շրջանի Օխուրեյ գյուղի ճանապարհային ոստիկանության անցակետում։

Աբխազիայում ռազմական գործողությունների հիմնական փուլը, որը սկսվեց օգոստոսի 14-ին, տևեց 13 ամիս և 13 օր և ավարտվեց Սուխումի անկմամբ 1993 թվականի սեպտեմբերի 27-ին։ Աբխազական ստորաբաժանումներից բացի, Սուխումի գրավման գործողությանը մասնակցեցին Հյուսիսային Կովկասից եկած կամավորներ, Ռուսաստանի կառավարության կողմից մոբիլիզացված կազակներ և Ռուսաստանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ։

Պատերազմի արդյունքում Աբխազիայի տարածքը ստիպված եղավ լքել մոտ 300 հազար մարդ, հիմնականում վրացիներ։ Ռազմական գործողությունների արդյունքում վրացական կողմից զոհվել է մոտ 10 հազար մարդ՝ թե՛ զինվորներ, թե՛ խաղաղ բնակիչներ։