Մասամբ ասֆալտապատվել են ջրատար գծերի քանդված հատվածները

Մասամբ ասֆալտապատվել են ջրատար գծերի քանդված հատվածները

Մասամբ ասֆալտապատվել են Նինոծմինդա քաղաքի Էրզրումյան, Հայկական, Գոգոլ, Քութաիսյան, Գագարինի և Վրացական փողոցների ջրատար գծերի անցկացման համար քանդված ճանապարհահատվածները: Այս գործընթացը տևական ժամանակ է ընթացքի մեջ է։

Չնայած, որ վերոնշյալ փողոցներում ընթանում են ջրատար գծերի քանդված հատվածների ասֆալտապատման աշխատանքներ, սակայն Նինոծմինդայի բազմաթիվ փողոցներ շարունակում են մնալ քանդված վիճակում։

Պարզելու համար, թե երբ կավարտվեն տվյալ աշխատանքները և արդյոք ամբողջ քաղաքն ընդգրկված է նախագծի մեջ, թե ոչ, NOR ռադիոկայանը փորձեց կապ հաստատել Նինոծմինդայի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների ծառայության և աշխատանքներն իրականացնող ընկերության հետ, սակայն երկու դեպքում էլ կապ հաստատել չստացվեց։

Նշենք, որ ջրագծերի ասֆալտապատման աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև 2025 թվականի վերջ։ Ըստ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության միացյալ ջրամատակարարման ընկերության՝ Նինոծմինդա քաղաքում և մունիցիպալիտետի 3 գյուղերում (Մեծ Խանչալի, Կաթնատու, Օրոջալար) ընդհանուր առմամբ 7400 շահառուներ կապահովվեն ժամանակակից չափանիշներին համապատասխան 24-ժամյա ջրամատակարարմամբ։ Նախագծի վրա պետական բյուջեից կծախսվի 40 միլիոն լարի։