
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության «Սարփի» և «Քութայիսիի օդանավակայան» մաքսային կետերում կանխվել է օրենքի երեք խախտում։ Այս մասին հայտնում է եկամուտների ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ կասկածի հիման վրա մաքսային ծառայողները, օտարերկրյա քաղաքացիների ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրենց պատկանող ուղեբեռի մանրամասն ստուգման արդյունքում, հայտնաբերել են չհայտարարագրված ոսկե զարդեր (ընդհանուր քաշը՝ 755,66 գրամ)։
«Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 189,754,19 լարի։
Խախտողներից մեկի գործը փոխանցվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա գործողությունների համար, և 2 խախտող տուգանվել է ընդհանուր առմամբ 145,074,58 լարիով՝ համաձայն Մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի առաջին մասի», – ասվում է եկամուտների ծառայության հայտարարության մեջ։