
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների գրանցումն ավարտվել է։ Ընտրություններին մասնակցելու դիմումներ ներկայացրել է 17 կուսակցություն, որոնցից երեքի գրանցումը մերժվել է։
«Ընտրական հանձնաժողովը վերանայել է ներկայացված բոլոր դիմումները և համապատասխան փաստաթղթերը։ Արդյունքում գրանցվել է 14 կուսակցություն և ստացել ընտրություններին մասնակցելու իրավունք։
Քաղաքական կուսակցությունների համար հաջորդ փուլը ներառում է կուսակցական ցուցակների, մեծամասնական համակարգի թեկնածուների և քաղաքապետի պաշտոնի թեկնածուների ցուցակների ներկայացումը, որոնք կուսակցությունը կներկայացնի համապատասխան ընտրական հանձնաժողով (ոչ ուշ, քան սեպտեմբերի 4-ը), որից հետո կսկսվի ներկայացված փաստաթղթերի ստուգման և գրանցման գործընթացը», – ասվում է հայտարարության մեջ։