
Չինաստանի էներգետիկ հատվածում հունվար-հուլիս ամիսներին տարեկան կտրվածքով նավթի և գազի արտադրության աճ է գրանցվել համապատասխանաբար 1.3 տոկոսով և 6 տոկոսով, հայտնում է Չինաստանի վիճակագրության ազգային բյուրոն։
Ինչպես նշվում է, նշված ժամանակահատվածում երկրի նավթագազային ընկերությունները արդյունահանել են 126,6 միլիոն տոննա նավթ և 152,5 միլիարդ խորանարդ մետր գազ։
Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հուլիսին նավթի միջին օրական արտադրությունը հասել է 585 հազար տոննայի, իսկ գազինը՝ 700 միլիոն խորանարդ մետրի։ Յոթ ամսվա ընթացքում նավթի վերամշակման ծավալը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,6%-ով՝ հասնելով 424,68 միլիոն տոննայի։
Չինաստանի մաքսային տվյալների համաձայն՝ Չինաստանը 2023 թվականին նավթի և գազի ներմուծումն ավելացրել է համապատասխանաբար 11%-ով և 9.9%-ով։
2024 թվականին այս ցուցանիշներն աճել են 1.8%-ով (212.82 միլիոն տոննա) և 6.2%-ով (246.4 միլիարդ խորանարդ մետր)։
Աղբյուրը՝ shantnews.am