
Կարտոֆիլագործությունը մեր տարածաշրջանում գյուղատնտեսության ամենատարածված ուղղություններից մեկն է և պարզելու համար ինչ ակնկալիքներ ունեն բնակիչները այս տարվա բերքատվությունից, այսօր՝ օգօստոսի 15-ին, NOR ռադիոկայանի լրագրողները հարցում անցկացրին Նինոծմիդայում։
Հարցումից պարզվեց, որ շրջանի տարբեր գյուղերում կա կարտոֆիլ ջրելու խնդիր, բնակիչներից մեկն ասում է, որ ունի կարտոֆիլ ջրելու սարքավորում, բայց ջրի բացակայության պատճառով չի կարողանում օգտագործել այն։
Իսկ ինչ վերաբերվում է բերքատվությանը, բնակիչները կրկին պնդում են ջրի առկայությունը ու նշում․
«Ով հնարավորություն ունի ջրում է և բերք է ստանում, իսկ ով չունի, չի ստանում»
Մանրամասները Նինոծմինդայում՝