Նինոծմինդայում հացահատիկի բերքն այս տարի առատ է

Նինոծմինդայում հացահատիկի բերքն այս տարի առատ է

Նինոծմինդայի մունիցիպալիտետի որոշ գյուղերում սկսվել է հացահատիկի բերքահավաքը, իսկ զանգվածային այն կսկսվի հաջորդ շաբաթ։

Հացահատիկի բերքատվությունն այս տարի համեմատաբար լավ է, չնայած կարկուտը որոշ գյուղերում վնաս էր հասցրել (Գորելովկա, Թորիա)։

Նինոծմինդայի բնակիչների շրջանում անցկացվեց փոքրիկ հարցում այն մասին, թե ինչ բերքատվություն են սպասում այս տարի։

Բնակիչների փոխանցմամբ այս տարի որոշ չափով բարենպաստ տարի է, հացահատիկի բերքը լավ է, իսկ որոշների կարծիքով էլ ովքեր համեմատաբար քիչ չափով են ցանել, ավելի քիչ է։ Հարցման ընթացքում հանդիպեցինք նաև Ծալկայի և Մառնեուլի շրջանների բնակիչների, ովքեր նշեցին, որ իրենց տարածքներում այս տարվա բերքն առանձնապես հաջող է։

Դիլիֆ գյուղի բնակիչն էլ ընդգծեց․

«Եթե առաջիկայում կարկուտ չտեղա ու մարդիկ հասցնեն ժամանակին հավաքել բերքը, շատ լավ է։ Թեև ես անձամբ հացահատիկ չեմ ցանում»։

Սաթխա գյուղի մեկ այլ բնակիչ նշեց․

«Չնայած նրան, որ ես հացահատիկ չեմ ցանում, կարծում եմ՝ այս տարի բերքն իսկապես լավն է»։

Գորելովկա գյուղի մի բնակիչն էլ հավելեց․

«Այս տարի հացահատիկի բերքը իսկապես լավ է։ Բոլորը գոհ են»։

Մեկ այլ բնակիչ իր տեսակետը այսպես ձևակերպեց․ «Սուպեր տարի է։ Շատ լավ բերք կա»։

Նշենք, որ հացահատիկի մեկ արի բերքահավաքի արժեքը ներկայումս կազմում է 2.50-ից մինչև 3 լարի։

Թորիա գյուղում բերքահավաքն արդեն սկսվել է։ Գյուղի մի բնակիչ տեղեկացրեց, որ ինքը ցանել է 20 ար հացահատիկ և բավականին լավ բերք ունի։

Հարցմանը մասնակցեցին 20 քաղաքացի, սակայն մեր հարցերին պատասխանեցին ընդամենը 5-ը։ Մնացած 15-ը տարբեր պատճառներով հրաժարվեցին պատասխանել հարցերին։

Տեսանյութ․