Նինոծմինդա քաղաքը շուտով կունենա ևս մի մինի մարզադաշտ:
Այս տարվա տեղական բյուջեով մինի մարզադաշտերի կառուցման համար հատկացված է 29 000 լարի գումար: Կառուցման համար հայտարարված մրցույթը շահել է անհատ ձեռներեց Ռազմիկ Ղումաշյանը:
Ներկայումս ընթանում են ստադիոնի հիմքի կառուցման և սյուների տեղադրման աշխատանքները: Այս աշխատանքների ավարտից հետո կսկսվեն դաշտի արհեստական գազոնով երեսպատելու աշխատանքները:
Մարզադաշտի շահագործման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է: Մինչև տարվա վերջ կավարտվի նաև Սաթխա, Ռադիոնովկա և Փոկա գյուղերի մինի մարզադաշտերի կառուցումը:
Նինոծմինդա քաղաքի հին մինի մարզադաշտը իր բետոնե ծածկույթի պատճառով այնքան էլ հարմար չէր մարզումների և խաղերի համար:
Մանրամասների մասին զրուցեցինք մրցույթը շահած անհատ ձեռներեց Ռազմիկ Ղումաշյանի հետ.
Գարուշ Արզումանյան