
Այս տարվա հուլիսին երկրի կողմից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 337 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 13.0%-ով (38.9 միլիոն ԱՄՆ դոլարով) ավելի է, քան 2024 թվականի հուլիսի նույն ցուցանիշը, հաղորդում է Վրաստանի Ազգային բանկը։
Փոխանցումների առավելագույն բաժինը ստացվում է Եվրամիության երկրներից և կազմում է 44.3%, որը համապատասխանում է 149.4 միլիոն ԱՄՆ դոլարի, իսկ տարեկան աճի տեմպը կազմում է 16.4%: ԵՄ երկրներից հարկ է նշել Իտալիայի, Գերմանիայի և Հունաստանի բարձր բաժինը փոխանցումների ընդհանուր ծավալում։
Միևնույն ժամանակ, շարունակվում է ԱՄՆ-ից փոխանցումների աճի միտումը: Մասնավորապես, հուլիսին ԱՄՆ-ից գրանցվել է տարեկան 21.1% աճ, և ծավալը կազմել է 60.9 միլիոն ԱՄՆ դոլար։
Ռուսաստանի Դաշնությունից ստացված փոխանցումները հուլիսին տարեկան համեմատ նվազել են 0.5%-ով և կազմել 45.3 միլիոն ԱՄՆ դոլար։