
Այսօր` օգոստոսի 17-ին, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում նշվեց Խաղողօրհնեքը։
Պատարագը մատուցեց Տեր Արմաշ քահանա Պողոսյանը։ Պատարագի ավարտին Տեր Արմաշ քահանա Պողոսյանը կարդաց օրհնության աղոթքը, և խաղող բաժանվեց։
Տեր Արմաշ քահանա Պողոսյանը հավատացյալներին պատմեց օրվա խորհրդի մասին, նշեց Ամենասուրբ Աստվածածնի Վերափոխման խորհրդի կարևորությունը, փոխանցեց իր օրհնությունը և շնորհավորեց բոլորին տոնի կապակցությամբ։
Խաղողօրհնեքին կհաջորդի հանգուցյալների հիշատակի օրը։ Սուրբ Պատարագը կմատուցվի Վիրահայոց թեմի եկեղեցիներում՝ ի հիշատակ հանգուցյալ հավատացյալների։ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն հանգուցյալների հոգիների հանգստության համար։
Հայոց եկեղեցին խորը հարգանք և պաշտամունք է տածում Աստվածածնի նկատմամբ՝ ընդգծելով Նրա մաքրությունը, անզուգական խոնարհության ոգին, առաքինի վարքը և նվիրվածությունը։ Իսկ հայ կնոջ համար Սուրբ Աստվածածինը առաքինի և նվիրված մոր մարմնացումն է, ընտանեկան սրբության պահապանը։