Իսրայելի բանակը ռմբակոծել է Եմենը

Իսրայելի բանակը ռմբակոծել է Եմենը

Իսրայելի բանակը ռմբակոծել է Եմենը: Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի պաշտպանության ուժերը հարձակվել են մայրաքաղաք Սանայում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրա, որոնք օգտագործվում էին հութիների ռեժիմի կողմից:

Իսրայելի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ հարվածը հասցվել է իսրայելական ռազմածովային հրթիռային նավակներով:

«Հարվածները կատարվել են ի պատասխան Իսրայելի պետության և նրա քաղաքացիների դեմ Հուսի ահաբեկչական ռեժիմի կողմից իրականացված բազմակի հարձակումների, այդ թվում՝ Իսրայելի տարածք ցամաքային հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման», – ասվում է Իսրայելի պաշտպանության ուժերի հայտարարության մեջ։

Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ հուլիսի 21-ին Եմենի վրա Իսրայելի վերջին հարվածից ի վեր Հուսի ապստամբները Իսրայելի ուղղությամբ արձակել են առնվազն յոթ բալիստիկ հրթիռ և յոթ անօդաչու թռչող սարք։

1tv.ge