Նինոծմինդա քաղաքի դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվան

Նինոծմինդա քաղաքի դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվան

Վրաստանում 2017-2018 նոր ուսումնական տարին մեկնարկում է սեպտեմբերի 15-ին:

Նինոծմինդա քաղաքի թիվ 1, թիվ 2 և թիվ 3 դպրոցների տնօրենների խոսքով դպրոցները ամբողջությամբ պատրաստ են նոր ուսումնական տարվան:
Դպրոցներն ստացել են անհրաժեշտ դասագրքերը, իսկ առաջին դասարանցիներին ըստ ավանդույթի բաժանվել են նոթբուքերը:

Դպրոցները դեռևս չեն ստացել մայրենի լեզվի դասագրքեր: Ինչպես նշեց թիվ 1 դպրոցի տնօրեն Տիգրան Պողոսյանը մունիցիպալիտետի հայկական դպրոցների հայոց լեզվի և ՛՛Այբբենարանի՛՛ դասագրքերը տրամադրելու է Հայաստանը:

Թիվ 1 դպրոցում անցկացվել է կոսմետիկ վերանորոգում, ներկվել են պատերն ու հատակը: Տնօրեն Տիգրան Պողոսյանի խոսքով՝ դպրոցը հիմնովին վերանորոգման կարիք ունի, որը դպրոցի բյուջեով հնարավոր չէ իրականացրել: Տնօրենը նշեց, որ վերանորոգման համար դիմում են ներկայացրել Վրաստանի Կրթության և գիտության նախարարությանը: Դպրոցն այս տարի ունի 32 առաջին դասարանցի:

Թիվ 2 դպրոցում ևս անցկացվել է կոսմետիկ վերանորոգում: Դպրոցը գրեթե ապահովված է բոլոր անհրաժեշտ դասագրքերով: Այս տարի դպրոցն ունի 38 առաջին դասարանցի:

Թիվ 3 դպրոցի տնօրեն Արմենուհի Ղարսլյանը նշեց, որ իրենց դպրոցը ևս վերանորոգման կարիք ունի, սակայն միջոցներ չունի դրա համար: Աշակերտների ծնողները համատեղ ուժերով ներկել են դասասենյակների հատակը: Դպրոցն ունի անհրաժեշտ բոլոր դասագրքերը բացի մայրենի լեզվի դասագրքերից: Տնօրենի խոսքով ամեն տարի գնալով առաջին դասարանցիների թիվը շատանում է, այս տարի դպրոցն ունի 23 առաջին դասարանցի:

Մանրամասները լսեք ռեպորտաժում.


Անահիտ Զալալյան