Վրաստանում Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել սահմանապահին կաշառելու փորձի համար

Վրաստանում Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել սահմանապահին կաշառելու փորձի համար

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Ռուսաստանի քաղաքացու՝ վրացի սահմանապահին սահմանը հատելու թույլտվության համար կաշառելու փորձի համար։

Ձերբակալվածը 1986 թվականին ծնված ոմն Ս.Գ. է։

Դատախազության տվյալներով՝ Ռուսաստանի հետ սահմանի Դարիալի անցակետում մեղադրյալը սահմանապահին առաջարկել է 100 դոլար՝ սահմանը հատելու համար անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության դեպքում մեքենայով Վրաստան մուտք գործելու համար։ Նա ձերբակալվել է տեղում։

Գործը հարուցվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառք՝ անօրինական գործողություններ կատարելու նպատակով), որը նախատեսում է չորսից յոթ տարի ազատազրկում։ Հետաքննությունը տարվում է նաև Քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածով՝ կեղծ փաստաթղթերի, կնիքների, դրոշմանիշների կամ ձևաթղթերի պատրաստումը, վաճառքը կամ օգտագործումը՝ տուգանքով կամ մինչև երեք տարի ազատազրկմամբ։