
Նավթի գները երեքշաբթի օրը նվազում են՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, ինչպես նաև եվրոպական առաջնորդների հետ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների արդյունքների ֆոնին։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը մեկ բարելի համար կազմում է 66,19 դոլար, ինչը 0,41 դոլարով (0,62%) ցածր է, քան նախորդ առևտրային օրվա փակման ժամանակ։ Երկուշաբթի օրը այդ պայմանագրերի գինն աճել էր 0,75 դոլարով (1,14%)՝ մեկ բարելի համար հասնելով 66,6 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը այս պահի դրությամբ նվազել է 0,42 դոլարով (0,66%)՝ մեկ բարելի համար հասնելով 63 դոլարի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով՝ այդ պայմանագրերի արժեքն ավելացել է 0,62 դոլարով (0,99%)՝ մեկ բարելի համար կազմելով 63,42 դոլար։
Աղբյուրը՝ news.am