
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա գյուղից 11-ամյա Գիորգի Էլոյանը մեծ հաղթանակ է գրանցել միջազգային ասպարեզում։ Օգոստոսի 15-ին նա մասնակցել է Թուրքիայում՝ Կարս քաղաքում անցկացված Եվրոպայի քիքբոքսինգի առաջնությանը և դարձել չեմպիոն։
Գիորգին փոքր տարիքից սկսել է զբաղվել քիքբոքսինգով։ Չնայած ծնունդով նա Փարվանա գյուղից է, այժմ ընտանիքի հետ բնակվում է Մառնեուլիում, որտեղ էլ շարունակում է մարզումները։ Նա մարզվում է Մառնեուլիի մունիցիպալիտետի մարզադպրոցում Չեմպիոնների ակումբում: Անձնական մարզիչ՝ Նիկոլոզ Չղադուա: Չեմպիոնների ակումբի հիմնադիր և գլխավոր մարզիչ՝ Կախա Չղադուա:
Գիորգին քիքբոքսինգի է գնացել ծնողների որոշմամբ և նրանց ուղղորդմամբ։ Սկզբից մինչև հիմա նրանք միշտ կողքին են եղել և ուժ են տվել որդուն, որպեսզի անգամ մարտերում պարտված ժամանակ իրեն հաղթող զգա։
Ընտանիքի համար յուրաքանչյուր հաղթանակ ոչ միայն մեծ ուրախություն է, այլև մեծ պատիվ բոլորի համար, քանի որ նա դեռ փոքր տարիքից հասնում է նման արդյունքների։
Նրա ճանապարհը նոր է սկսվում։ Գիորգին նպատակ է դրել իր առաջ և պատրաստվում է շարունակել սպորտը, մինչև դառնա աշխարհի չեմպիոն, որպեսզի ապագայում կարողանա ծնողներին ապահովել ամեն ինչով։