Հնարավորություն Նինոծմինդայի երիտասարդության համար. Անգլերեն լեզվի ճամբարը մեկնարկել է

Հնարավորություն Նինոծմինդայի երիտասարդության համար. Անգլերեն լեզվի ճամբարը մեկնարկել է

Նինոծմինդայում 2025 թվականի օգոստոսի 18-ին մեկնարկել է անգլերեն լեզվի երիտասարդական ճամբարը, որտեղ երեխաները հնարավորություն ունեն զարգացնելու ինչպես լեզվական, այնպես էլ այլ կարևոր հմտություններ: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց նախագծի կազմակերպիչ Մարիամ Քերֆայը, սա «կյանքի հմտությունների» ճամբար է և դրա նպատակն է քննարկել թիմային աշխատանքը, հաղորդակցությունը, առաջնորդությունը և բարեկեցությունը։ Այս ամենը անգլերեն լեզվով է, ինչը օգնում է երեխաներին բարելավել իրենց լեզվական հմտությունները, ինչպես նաև նոր ընկերներ ձեռք բերել և ժամանակն անցկացնել արդյունավետ:

Նախագիծը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կողմից տրամադրված դրամաշնորհով:

Երիտասարդական ճամբարի նախագիծը բաժանված է 2 փուլի՝ առաջին շաբաթում մասնակցում են 20 երիտասարդ, իսկ երկրորդ շաբաթում 20 այլ երիտասարդ:

Ծրագրում լինելու է Նինոծմինդայի անգլերենի ուսուցիչների մասնագիտական զարգացման սեմինար, որը ներառում է տարբեր ոլորտների փորձագետների ելույթներ:

Ճամբարը նախատեսված է 13-17 տարեկան երեխաների համար՝ այդ թվում մունիցիպալիտետի տարբեր գյուղերից:

    Ճամբարը սկսվում է ժամը 10:00-ին և ավարտվում ժամը 15։00-ին: Օրվա ընթացքում երեխաները ճաշում են: Ծրագրում ներառված է նաև ուղևորություն Վարձիա:

    Radio NOR · შესაძლებლობა ნინოწმინდის ახალგაზრდებისთვს. ინლისურენოვანმა ბანაკმა დაიწყო 1_mixdown


    Opinion, pooling and voting