
«Ուկրաինա է վերադարձվել 1000 մարմին, որոնք, ըստ ռուսական կողմի, պատկանում են ուկրաինացի զինծառայողների», – ասվում է ռազմագերիների հետ վարվելակերպի Ուկրաինայի համակարգող խորհրդի հայտարարության մեջ։
Դրանց թվում են գերության մեջ զոհված հինգ զինվորների մարմինները։ Համակարգող շտաբը պնդում է, որ նրանք եղել են ծանր վիրավորների ցուցակում, որը կազմվել է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններից հետո։
Այժմ Ուկրաինան կանցկացնի փորձաքննություն և կճանաչի հայրենադարձված մարմինների ինքնությունը։
Ռուսական «Վոյեննի օսվեդոմիտել» Telegram ալիքի տվյալներով՝ Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել 19 դիակ։ Նույն թիվը նշել է նաև Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, երբ Մոսկվան և Կիևը հուլիսի կեսերին զոհվածների փոխանակում են կատարել։