Նոր ուսումնական տարվա առաջին օրը Նինոծմինդա քաղաքի դպրոցներում

Նոր ուսումնական տարվա առաջին օրը Նինոծմինդա քաղաքի դպրոցներում

Վրաստանի դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական տարին: Արդեն մի քանի տարի է ինչ Վրաստանում նոր ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 15-ին:

Նինոծմինդա քաղաքում նոր ուսումնական տարվա մեկնարկի եռուզեռը զգացվում էր վաղ առավոտվանից: Քաղաքի փողոցներով անցնում էին դպրոցականները՝ ծաղկեփնջերը ձեռքերին: Ցածր դասարանների աշակերտները կրում էին ավանդական սև և սպիտակ համազգեստ:

2017-2018 նոր ուսումնական տարում աշակերտներին սպասվում է մի շարք նորամուծություններ, մասնավորապես վերականգնվում է երկար դասամիջոցը, որի ժամանակ երեխաները ճաշելու հնարավորություն կունենան: Հոկտեմբեր ամսից վերականգնվում են աշխատանքի ուսուցման դասաժամերը, որոնք հանվել էին ուսումնական գործընթացից 2014թ.-ին: Աշխատանքի ուսուցման դասաժամերը պարտադիր չեն համարվելու:

Այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցներ են հաճախելու 350 առաջին դասարանցիներ:

2017-2018 ուսումնական տարում Վրաստանի դպրոցներում ընդհանուր հաշվով սովորելու են 575 հազար աշակերտներ, նրանցից 5003-ը այն առաջին դասարանցիներն են, ովքեր հաճախելու են պետական դպրոցներ, իսկ 6000-ը՝ մասնավոր:

Մանրամասները լսեք ռեպորտաժում.
Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոց

Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոց


Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոց

Ժդանովական գյուղի դպրոց